Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 66 հազար նոր դեպք է հաստատվել

15:00, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 66 հազար նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 66 հազար նոր դեպք` համաձայն Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Ներկայումս Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրում հայտնաբերվել է վարակի 3 118 168 դեպք, որից 134 291-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 970 հազար մարդ։ ԱՄՆ համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հուլիսի 9-ին հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կվատթարանա, քանի որ վարակը նորից սկսել է ակտիվորեն տարածվել Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և Ասիայում:

7631 | 0
Facebook