Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը՝ կապված ՀՀ-ում «հակառուսական տրամադրությունների» հետ:
«Հայտարարում են՝ ոչ մի բանի առաջ կանգ չենք առնի ՌԴ-ի շահերը Հայաստանում պաշտպանելու համար: Հայաստանի Հանրապետությունում դու ուրիշ երկրի շահերն ինչո՞ւ ես պաշտպանում: Ռուսաստանը մարդ չգտավ, դրանց գտա՞վ իր շահերը պաշտպանելու համար, դա վարկաբեկող է: Ես ռուս լինեի, անպայման կասեի՝ դո՞ւ պետք է ինձ պաշտպանես: Ռուսները հիմա պիտի հայտարարություն արած լինեին, ասեին՝ մենք դրանց հետ կապ չունենք, դրանք ո՞վ են, որ մեզ պաշտպանեն, ընդհակառակը՝ փակեք դրանց: Մեր աղջիկներին բռնաբարողը մեզ պետք է պաշտպանի՞»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: