Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆիզիկայի բնավանում վերացնում են կանաչապատ տարածքները». Հովհաննես Հովհաննիսյան

03:25, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Ֆիզիկայի բնավանում վերացնում են կանաչապատ տարածքները». Հովհաննես Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Ինձ են դիմել Ֆիզիկայի բնավանի՝ Մարգարյան նրբ/Ալիխանյան եղբայրներ փողոցի և Համբարձումյան փողոցի բնակիչները՝ Ալիխանյան եղբայրների փ. 6/1 հասցեում և Համբարձումյան փողոցում բազմահարկ շենքերի կառուցման հետ կապված՝ արտահայտելով իրենց դժգոհությունը և մտահոգությունը կանաչապատ տարածքների վերացման և առանց այն էլ մայթ չունեցող, նեղ փողոցում կառուցապատման թույլտվություններ տալու հետ կապված։

Խնդրում եմ հարցը քննարկել ևս մեկ անգամ և փորձել համապատասխան լուծումներ գտնել։ Կից ներկայացնում եմ որոշ նկարներ Համբարձումյան փողոցից և Ֆիզիկայի բնավանի բնակիչների բողոք նամակը»։

4276 | 0
Facebook