Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին

17:25, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին

«Հրապարակ»-ը գրել էր, որ երեկ Արարատի մարզում «ռազբորկա» է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջև, որն ավարտվել էր ոստիկանություն բերման ենթարկելով։ Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելը քաղաքապետը որակալ էր որպես «թյուրիմացության արդյունք»։

Ի դեպ, 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու քրգործով անցած Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի մասին վերջերս լուրեր էին տարածվել, որ նա գրեթե աշխատանքի չի ներկայանում՝ իրար հաջորդող արձակուրդներ ձևակերպելով։ Ավելին, ասում էին, որ եթե Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, ապա եղբայրը՝ քաղաքը՝ իրեն համարելով անպատժելի։

Համբարձումյանը հանրությանը հայտնի «Թույների Մհերի» որդին է և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» փեսան:

2019-ի մայիսին Դավիթ Համբարձումյանն արդեն շրջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
8769 | 0
Facebook
COMMENT.am