Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գաղտնալսել և հրապարակել են մեր հեռախոսային խոսակցությունը». Գևորգ Պետրոսյան

15:30, երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
«Գաղտնալսել և հրապարակել են մեր հեռախոսային խոսակցությունը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:

Ասում էի չէ՞, որ հրահանգը կա...

Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:

Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են...

Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք...

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու...

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը...»:

8379 | 1
Facebook