Volvo Cars ընկերությունը 2006-ից 2019 թվականներին արտադրված շուրջ 2․1 միլիոն մեքենա հետ է կանչում, որոնք վաճառվել էին ամբողջ աշխարհում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաալիքին: Նշվում է՝ այդ որոշումը կայացվել է առջևի ամրագոտիների ճարմանդներում պողպատե պարանի դեֆեկտի պատճառով, որը կարող է թուլացնել և նվազեցնել պաշտպանիչ ազդեցությունը: Ընկերության խոսնակ Ստեֆան Էլֆստրոմի խոսքով՝ սա ավտոընկերության պատմության մեջ մեքենաների ամենամեծ հետկանչի դեպքն է: Չնայած արդեն կան հայտնաբերված անսարքության պատճառով վնասվածքներ ստանալու դեպքեր, ավտոմեքենա արտադրող ընկերությունն այս քայլը անվանում է կանխարգելիչ միջոցառում, որի նպատակն է հետագայում կանխել նմանատիպ միջադեպերը: