Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետական կառավարման սենյակներում հով տեղ թիկնած պաշտոնյաները լավ կանեն մտածեն». Միքայել Նահապետյան

10:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ.
«Պետական կառավարման սենյակներում հով տեղ թիկնած պաշտոնյաները լավ կանեն մտածեն». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ, թե ում պայծառ գլխում էր ծագել երեկ առավոտ կանուխ մի քանի տասնյակ ավտոմատներով զինված, համազգեստով կոոպերատիվ զորքի կողմից Ամուլսարում շան ձագեր սատկացնելով ուժի ցուցադրումը, բայց էդ մարդիկ դեռ լավ չեն հասկանում, թե ինչի մեջ են ընկել։

Համայնքի դեմ ավտոմատներով ուժ ցուցադրելը, այն էլ՝ մասնավոր զորքի կողմից, կարա շատ դաժան հետևանքներ ունենա, այդ թվում՝ սցենարի հեղինակի համար։ Սարսափելի վատ բորշչ եք եփել, տղաներ և աղջիկներ: Էլ ոչ մի բան չավելացնեք դրան, տեսնենք՝ ոնց ենք եղածի տակից դուրս գալիս։

Իսկ պետական կառավարման սենյակներում հով տեղ թիկնած պաշտոնյաները լավ կանեն մտածեն. եթե ուժ ցուցադրողը կոոպերատիվ զորքն է, բա որ պահը եկավ իրենք ո՞նց են դրա տակից դուրս գալու, եթե պետությունն էդ «կինոյի տղերքն են», բա համայնքը ո՞նց է վերաբերվելու իրական պետությանը»:

4014 | 1
Facebook