Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես կպայքարեմ իմ իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան

14:30, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Ես կպայքարեմ իմ իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան

Ինչպես հայտնել էինք` ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն այսօր ստանձնել է ՍԴ նախագահի ԺՊ-ի լիազորությունները, քանի որ, ըստ ՍԴ մամուլի ծառայության, Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել:

Տեղեկացնենք, սակայն, որ ըստ Սահամանադրության՝ ուժի մեջ մտած փոփոխությունների, Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ/դատավոր չեն։

Այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում Ա․ Գյուլումյանն ասաց. «Սահմանադրության նորմերից անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքների վերաբերյալ նորմերը, մնացած նորմերը գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո»,- ասաց Գյուլումյանը:

Նա հայտնեց, որ պատկան մարմիններից ակնկալում են համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի այն անդամ/դատավորներին, որոնց լիազորությունները նոր փոփոխություններով դադարեցվում են. «ՍԴ շենքից հեռանալ-չհեռանալը ես խնդիր չեմ համարում, վերջին երեք ամիսներին մենք շենքում երևացել ենք դեպքից դեպք: Ինչ վերաբերում է պաշտոնին, աշխատանքի գալ-գնալուն և այլն, սա դատարան է, կոլեգիալ մարմին, և բնականաբար, եթե կգտնեն, որ ես այստեղ պետք է չլինեմ և նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա, որ ես նիստերին մասնակցեմ, չեմ պատրաստվում դա ուժով անել, ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար»,- ասաց նա:

Գյուլումյանը չմեկնաբանեց ԲՀԿ-ի՝ ՍԴ-ին ուղղված դիմում-միջնորդությունը:

5749 | 1
Facebook