Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարույթ կընդունվի, թե՞ ոչ, առավելագույն ժամկետը 15 օր է»․ Նաիրա Զոհրաբյան

09:45, ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Վարույթ կընդունվի, թե՞ ոչ, առավելագույն ժամկետը 15 օր է»․ Նաիրա Զոհրաբյան

Սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դիմումի թղթային տարբերակն առավոտյան հանձնել են ՍԴ աշխատակազմի ղեկավարին, ով նշել է, որ այն կքննվի սահմանված ընթացակարգով․ «Վարույթ կընդունվի, թե՞ ոչ, առավելագույն ժամկետը 15 օր է»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք կարո՞ղ են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան, ասաց․ «Իրավական հանրությունը հարցի վերաբերյալ բաժանվել է երկու մասի, եկեք ո՛չ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՞ ոչ, ո՛չ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դառել էին Էյնշտեյնը՝ մաթեմատիկական հաշվարկներ էին անում։ ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ»։

5207 | 0
Facebook