Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 7113 նոր դեպք

14:00, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 7113 նոր դեպք

Ռուսաստանի 85 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր 7 113 դեպք (+1,2%) է հայտնաբերվել, մահացել է 92 մարդ․ վարակվածների թիվը հասնում է 613 994-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է Интерфакс-ը: Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (885), Մերձմոսկվայում (467) և Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում (319), որոնց հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (221), Նիժնի Նովգորոդի շրջանը (217), Իրկուտսկի մարզը (209): ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 6 342 մարդ, ընդհանուր՝ 375 164, մահացել է 8 605 հիվանդ։

4970 | 0
Facebook