Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեորգի Գաբունիան կրկին վիրավորել է Պուտինին

21:00, երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
Գեորգի Գաբունիան կրկին վիրավորել է Պուտինին

Վրացի լրագրող, քաղաքական մեկնաբան Գեորգի Գաբունիան կրկին վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Mtavari Arkhi հեռուստաալիքի եթերում Գաբունիան կտրուկ անցել է ռուսերենի և վիրավորել Պուտինին՝ ասելով. «Վովըչկաʹ, հարգելիʹս, ես փոշմանեցի, ես խոսք էի տվել քո գերեզմանը պղծել, սակայն այդպես չեմ անի, որոհետև դու անգամ վրացական կղանքին արժանի չես»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանում ռուսաստանցու են ձերբակալել, ով մահափորձ էր ծրագրել Գաբունիայի դեմ։

Հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիան հայտարարել է, որ նրա թիրախը հենց Գաբունիան է եղել, և այդ օպերացիայով զբաղվում էր Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը:

Քադիրովն այս մեղադրանքները հիմարություն է որաել և Գաբունիային կոչ է արել ներողություն խնդրել ՌԴ նախագահից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019-ին Գաբունիան Ռուսթավի-2-ի եթերում վիրավորել էր Պուտինին և նրա ծնողներին:

Գեորգի Գաբունիան կրկին վիրավորել է Պուտինին
13293 | 3
Facebook