Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վարչապետը կարող է հանձնարարել գործ հարուցել Արթուր Ղազինյանի նկատմամբ». Ավետիք Իշխանյան

22:00, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
«Վարչապետը կարող է հանձնարարել գործ հարուցել Արթուր Ղազինյանի նկատմամբ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությանը, որ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով, Ավետիք Իշխանյանն ասել է. «Ես կարծում եմ, որ պարոն Ղազինյանն էլ շատ լավ գիտի, որ որևէ հետևանք չի ունենա իր դիմումը, որովհետև, ի տարբերություն, օրինակ, Իտալիայի, որը իրավական պետություն է, այնտեղ դատախազությունը չի ենթարկվում վարչապետին, այնտեղ այդ մարմինները պետական կառույցներ են, ինքնուրույն են գործում։ Հայաստանում դատաիրավական համակագը վարչապետին ենթակա կառույց է, ուստի, հակառակը, կարող է լինել. կարող է վարչապետը հանձնարարել Դատախազությանն այդ դիմումի հիման վրա գործ հարուցել պարոն Արթուր Ղազինյանի նկատմամբ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով` Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ կախված է իշխանությունից. «Այդ ցուցադրական բաները, թե վարչական տույժի ենթարկվեց վարչապետի կինը, կամ ազգականը պատասխանատվության է ենթարկվել, ցուցադրական բաներ են։ Ինչպես հրահանգով ընդդիմության նկատմամբ են գործեր հարուցվում, այնպես էլ ոստիկանությանը հրահանգ է տրվել՝ այս բանը արեք, հետո 100 փաստի մեջ կնշենք»,- ասաց Իշխանյանը։

Մանրամասները` տեսանյութում:

«Վարչապետը կարող է հանձնարարել գործ հարուցել Արթուր Ղազինյանի նկատմամբ». Ավետիք Իշխանյան
6863 | 9
Facebook