Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Իմքայլականներին «առաջարկում են» հաշիվները տեղափոխել Գռզոյի՝ «Հայէկոնոմբանկ»

12:15, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Իմքայլականներին «առաջարկում են» հաշիվները տեղափոխել Գռզոյի՝ «Հայէկոնոմբանկ»

Վերջին ամիսներին հաճախակի են դարձել լուրերը, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը (մականունը՝ Գռզո) վայելում է իշխանությունների լայն աջակցությունը։ Դա նկատվեց իշխանափոխության առաջին իսկ օրերին, ինչը դրսևորվեց՝ ընդհուպ Սուքիասյանին պատկանող որոշ ոլորտներին պետական աջակցություն և արտոնություն տրամադրելով։
     Ասում են, որ իշխանությունները որոշել են Սուքիասյանի ձեռքով տնտեսապես ոչնչացնել նախկին իշխանությունների հետ կապված որոշ օլիգարխների։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ իշխանության տարբեր օղակներում իմքայլականներին և կուսակցության մեջ չընդգրկված, սակայն իշխանություններին աջակցող պետական ապարատում աշխատողներին ակնարկներ են հասնում այն մասին, որ «նպատակահարմար է» աշխատավարձային հաշիվները տեղափոխել «Հայէկոնոմբանկ»։ Ընդ որում, անհամաձայնություն հայտնողներին և ընդդիմացողներին «տեղեկացնում են», որ այդ կերպ իրենք աջակցում են նախկիններին։
     Ըստ լուրերի՝ վերջիններին հայտնում են նաև, որ անհրաժեշտ է ընդամենը դիմում ներկայացնել, և գործատուն, առանց «խոչընդոտների», արագ կստորագրի այն։
     Ասում են նաև, որ իշխանություններն այդկերպ փորձում են տնտեսապես ջախջախել Ֆլեշի Բարսեղին, որին պատկանող «Արարատբանկ»-ում է գտնվում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձային հաշիվների շուրջ 60%-ը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
37082 | 1
Facebook