«Փակուղու առաջ են կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների». Աննա Կոստանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Խնդիրը, որի մասին հիմա պետք է ստիպված այս ձևաչափով բարձրաձայնեմ, այսօր փակուղու առաջ է կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների։ Իսկ ինչու եմ անորոշ թիվ ներկայացնում, քանի որ գրեթե վստահ եմ, որ բուհերի կողմից չկա հստակ ուսումնասիրություն, թե այս պահին COVID-19-ով պայմանավորված քանի ուսանող է վարձավճարի պատճառով ստիպված դուրս մնալու բուհից, զրկվելու կրթության իր իրավունքից կամ քննության չմասնակցելու։ Քիչ չեն նամակները, որոնցով ուսանողներն ինձ դիմում են, որ այս պահին ծնողները զրվել են աշխատանքից, բանկերում վարկեր ստանալու հնարավորությունից, սոցիալական աջակցության շրջանակներում էլ հայտնի պատճառներով՝ ոչ բոլոր ուսանողներն են կարողացել ընդգրկվել, հետևաբար վարձն այս պահին չվճարելու պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ #ՈՒՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն պետք է վարեր թե՛ կառավարությունը և թե՛ բուհերը, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։ Ըստ այդմ, կոչ եմ անում բոլոր բուհերին` 1. հաշվի առնել պետության սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը, |