Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլը մտադիր է պայքարել «Օլիմպիադա-2032»-ի անցկացման համար

23:20, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Ստամբուլը մտադիր է պայքարել «Օլիմպիադա-2032»-ի անցկացման համար

Ստամբուլը հավակնում է անցկացնել 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Հասան Արատը, գրում է Anadolu գործակալությանը: «Թուրքիան հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսի համաճարակը, կատարեց ենթակառուցվածքների վերաբերյալ իր խոստումները, որոնք արվել էին 2020-ի խաղերին նախապատրաստվելու ընթացքում: Ավարտվել են ճանապարհների, մետրոյի, օդանավակայանի աշխատանքները։ Ստամբուլը պատրաստ է և պետք է դառնա թեկնածու երկիր, այդ որոշումը կայացվել է պետական մակարդակով»- նշել է Արատը:

9421 | 0
Facebook