Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ նորանշանակ տնօրենի կենսագրությունը

16:35, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
ԱԱԾ նորանշանակ տնօրենի կենսագրությունը

Արդեն հայտնել էինք, որ այսօր Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1991թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Կրթություն՝
     2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն՝

2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:
     2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությում՝ որպես դատախազ:

2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:
     2019թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
     2019թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

42631 | 0
Facebook