Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

14:05, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հունիսի 6-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 535 354 դեպք, մահացել է 387 155 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 741 812 մարդ, մահացել է 395 285 հիվանդ, ապաքինվել՝ 3 352 731-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 872 838 (մահացել է 109 143 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 614 941 վարակակիր (մահացել է 34 021 մարդ), Ռուսաստանը՝ 449 256 վարակակիր (մահացել է 5 520 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 284 734 (մահացել է 40 344 մարդ), Իսպանիան՝ 240 978 վարակակիր (մահացել է 27 134 մարդ), Հնդկաստան՝ 236 954 վարակակիր (մահացել է 6 649 մարդ), Իտալիա՝ 234 531 (մահացել է 33 774 մարդ) և Ֆրանսիա՝ 190 180 վարակակիր (մահացել է 29 114 մարդ):

5971 | 0
Facebook