Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տան մոտ զանգվածային ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել էր ստորգետնյա բունկերում․ #NYT

11:10, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
Սպիտակ տան մոտ զանգվածային ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել էր ստորգետնյա բունկերում․ #NYT

Մայիսի 29-ին Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թաքնվել էր Վաշինգթոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Անհայտ է, թե կոնկրետ ինչն է դրդել գաղտնի ծառայությանը Թրամփին տեղափոխել ստորգետնյա բունկեր, որը հայտնի է որպես նախագահի Արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների կենտրոն, սակայն ծառայությունn ունի հաղորդակարգ՝ նախագահին պաշտպանելու համար»,- հայտնում են լրագրողները:

Հայտնի է, որ Թրամփը բունկերում է անցկացրել մոտ մեկ ժամ:

10745 | 0
Facebook