Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում նավթի ներմուծումը կավելանա 2 տոկոսով

16:30, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Չինաստանում նավթի ներմուծումը կավելանա 2 տոկոսով

Չինաստանը, որը հանդիսանում է նավթի երկրորդ խոշոր սպառողն աշխարհում, 2020-ին որոշել է օգտվել նավթի ցածր գներից՝ ավելացնելով գնումների ծավալը: Այս մասին կանխատեսմամբ հանդես է եկել Չինաստանի նավթային ազգային ընկերությանը կից China National Petroleum Corporation-ը, գրում է Reuters-ը:

Ըստ հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2020 թվականին Չինաստանում նավթի ներմուծումը կավելանա 2 տոկոսով, որը կապված կլինի ցածր գների հետ, մինչդեռ նույն ժամանակահատվածում հումքի սպառումը կավելանա 1-2 տոկոսով: Մինչդեռ Չինաստանում նավթամթերքի վերամշակման գործարաններում նավթի պահանջարկը կընկնի 5 տոկոսով, որը 2000 թվականից ի վեր առաջին անկումն է: Պատճառը հանդիսանում է կորոնավիրուսի համաճարակը, որը դադարեցրել է գործարանների աշխատանքը:

8407 | 0
Facebook