Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուերտո-Ռիկոն նոր հանրաքվե կանցկացնի ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու հարցով

10:30, կիրակի, 17 մայիսի, 2020 թ.
Պուերտո-Ռիկոն նոր հանրաքվե կանցկացնի ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու հարցով

Պուերտո-Ռիկոյի բնակիչները նոյեմբերի 3-ին հանրաքվեի միջոցով կորոշեն ԱՄՆ-ին միանալու հարցը: Այս մասին տեղեկացրել է Վաշինգթոնից անկախ տարածքի նահանգապետ Վանդա Վասկեսը:

Հանրաքվեն կանցնի ՏԻՄ ընտրությունների հետ նույն օրը: Եթե մեծամասնությունն, ինչպես 2012 և 2017 թվականներին, քվեարկի Նահանգների կազմ մտնելու օգտին, ապա հարցը կքննարկվի Կոնգրեսում:

Նահանգները գրավել են Պուերտո Ռիկոն 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ:

11855 | 0
Facebook