Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի տարածքային ջրերում գտնվող զբոսանավերում արգելափակված է մնացել 61 100 մարդ

22:20, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ-ի տարածքային ջրերում գտնվող զբոսանավերում արգելափակված է մնացել 61 100 մարդ

ԱՄՆ տարածքային ջրերում գտնվող 91 զբոսանավերի վրա կորոնավիրուսի համավարակի հետևանքով 61100 մարդ արգելափակված է մնացել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով առափնյա անվտանգության ծառայության կողմից տարածած հայտարարությունը։

«Առափնյա անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի տարածքային ջրերում կա 23 նավ և նավահանգիստներում խարսխված 24 զբոսանավի վրա իրականցվել են ստուգումներ։ Նավերի վրա կա անձնակազմի 13200, իսկ նավահանգիստներում՝ 14400 անդամ»,- ասել է ծառայության ներկայացուցիչ Բարի Լեյնը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տարածքային ջրերում կա 44 զբոսանավ, որտեղ ուղևորներ չկան, սակայն կա անձնակազմի 33500 անդամ։

11116 | 0
Facebook