Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Հետաքրքիր է

Վիլյամ Սարոյանի մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

01:05, ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ.
Վիլյամ Սարոյանի մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

Հրանտ Դինք եղբոր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։

20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը, գրում է Ermenihaber-ը։
     Սարոյանը ծնվել է 1908թ․՝ ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում վերաբնակեցված հայ գաղթականների ընտանիքում։ Նա իրեն միշտ ներկայացրել է որպես Բիթլիսից սերող ամերիկահայ։ Սարոյանը 1964թ․ այցելել է Թուրքիա՝ իր հայրենի Բիթլիս քաղաք։

«Սարոյանի երկիրը» ֆիլմը սկսվում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմությամբ։ Ապա ներկայացվում է նրա այցը Թուրքիա՝ դեպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։

Ֆիլմում օգտագործվել են ինչպես Սարոյանի ընկերների վկայությունները, այնպես էլ նրա ստեղծագործությունները, մոր և հոր պատմած պատմությունների հիման վրա գրի առնված հուշագրությունները, որոնցում արտացոլված է հայրենիքի նկատմամբ կարոտը, խանդավառությունը սերը, վիշտը, հույսն ու հուսահատությունը։

Սարոյանի մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզվով են խոսել․ «Քրդերենը` սրտի, թուրքերենը` երաժշտության, հայերենը ցավի ու վշտի լեզու է»։
     Բիթլիս կատարած այցի ընթացքում, սակայն, Սարոյանը համոզվում է, որ Բիթլիսում մարդիկ արդեն խոսում են միայն քրդերեն ու թուրքերեն։ Իր հայրենի Բիթլիսը նա միշտ պատկերացրել է որպես մի երկիր, որտեղ «երեք ազգ համատեղ են ապրում», մինչդեռ Բիթլիս գալով՝ Սարոյանը հայերեն խոսող գեթ մի մարդու չի հանդիպում ․․․

| | |
4917 | 0
Facebook
COMMENT.am