Խնդրում ենք սպասել...

Միջազգային

74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը դարձել են ծնողներ

19:35, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը դարձել են ծնողներ

Այսօր ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը դարձել են ծնողներ: Պետրոսյանի համար սա երկրորդ զավակն է, Տատյանա Բրուխունովայի համար՝ առաջնեկը:

Ըստ տեղեկությունների՝ փոքրիկը ծնվել է մարտի 13-ին՝ Դուբայի բժշկական կենտրոններից մեկում: Նրանք գաղտնի են պահում նաև երեխայի սեռը, սակայն, ըստ ասեկոսեների՝ երեխան տղա է: Երկու ծնողներն էլ անչափ երջանիկ են և վայելում են ծնողական բերկրանքը, StarHit-ին հայտնել են զույգի ընկերները:

Ընտանիքը վերջերս Դուբայից վերադարձել է Մոսկվա, որտեղ այժմ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի վտանգի պատճառով:

Ուշադիր հետևորդները նկատել են, որ Պետրոսյանի կնոջ՝ Տատյանայի վերջին լուսանկարներից չէր երևում նրա կլորացած որովանը, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ զույգն օգտվել է փոխնակ մոր ծառայությունից:

Առաջին կնոջից՝ Վիկտորիա Կրիգերից, Պետրոսյանը դուստր ունի, ով այժմ 51 տարեկան է:

34804 | 1
Facebook