Խնդրում ենք սպասել...

Միջազգային

80 կանանց բռնաբարության համար ազատազրկված Հարվի Վայնշթայնը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

23:40, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
80 կանանց բռնաբարության համար ազատազրկված Հարվի Վայնշթայնը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

Բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար 23 տարվա ազատազրկման դատապարտված hոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի մոտ նոր տիպի կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է բանտի պաշտոնական ներկայացուցիչը, որտեղ Վայնշթայնը կրում է պատիժը: Վայնշթայնը գտնվում է Նյու Յորքի արևմտյան մասում Ալդեն քաղաքի Wende բանտում։ Համաձայն աղբյուրի տեղեկության՝ ուղղիչ հաստատությունում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է արձանագրվել։ Վայնշթայնին մարտի 11-ին դատարանը մեղավոր էր ճանաչել 2017 թվականից ի վեր 80 կանանց նկատմամբ սեռական ոտնձգության համար, որոնց թվում հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ են։

10430 | 0
Facebook