Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖԿՍՊԻ-ն ևս անցել է առցանց ուսուցման

14:05, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
ՀՖԿՍՊԻ-ն ևս անցել է առցանց ուսուցման

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է․

✅Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով սկսել է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։

✅Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի դասախոսներն ուսանողներին էլեկտրոնային փոստով կուղարկեն տեսական դասընթացների նյութերը՝ գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները: Ուսումնական պրոցեսի համար բուհը կօգտագործի նաև «Zoom» ծարգիրը և ֆեյսբուքյան հարթակը։ Նյութերն ուսանողներին կտրամադրվեն ըստ դասացուցակի:

✅ՀՖԿՍՊԻ-ի ղեկավարությունն ուսանողներին կոչ է արել ցուցաբերել պատասխանատվություն, համախմբվածություն, կանոնավոր (առնվազն օրը մեկ անգամ) ստուգել էլեկտրոնային փոստերը և բարեխղճորեն կատարել դասախոսների ուղարկած հանձնարարությունները:

3649 | 0
Facebook