Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 կորոնավիրուսը հաշտեցրեց Իսրայելն ու Պաղեստինը

23:25, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
#COVID_19 կորոնավիրուսը հաշտեցրեց Իսրայելն ու Պաղեստինը

Իսրայելն ու Պաղեստինը հաշտվել են կորոնավիրուսի շնորհիվ: Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը: Երկու երկրների իշխանությունները պայմանավորվել են ստեղծել համատեղ օպերատիվ շտաբ՝ վարակի դեմ պայքարելու համար: Համաձայնության մանրամասների մասին չի հաղորդվում:

«Մեր ընդհանուր սահմանները կասկածների տեղիք չեն թողնում: Պետք է կոշտ միջոցներ կիրառել և համագործակցել ամենաբարձր մակարդակով՝ վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է պաղեստինյան կողմը:

Աղբյուրը հայտնել է, որ Իսրայելն արդեն իսկ 200 թեստ է ուղարկել Պաղեստինի առողջապահության նախարարություն: Իսկ մինչ այդ ենթադրյալ վարակակիր արաբներին ուղարկել են իսրայելական հիվանդանոցներ:

20703 | 0
Facebook