Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահափորձ՝ Սուդանի վարչապետի դեմ

16:30, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Մահափորձ՝ Սուդանի վարչապետի դեմ

Մարտի 9-ին անհայտ անձինք մահափորձ են կատարել Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկի վրա: Այս մասին Սուդանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է մշակույթի և տեղեկատվության նախարար Ֆեյսալ Սալեհը, գրում է ТАСС գործակալությունը։ Սուդանի մայրաքաղաքի իրազեկ աղբյուրների տեղեկատվությամբ, ավտոմոբիլային կամրջով կառավարության ղեկավարի ավտոշարասյան անցնելու ժամանակ գործել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Սալեհը նշել է, որ վարչապետի հետ ամեն ինչ կարգին է, նա շարունակում է կատարել իր պարտականությունները: Սակայն, երկուշաբթի նախատեսված բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել:

10039 | 0
Facebook