Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի մասին

16:40, չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ.
Էդմոն Մարուքյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի մասին

«Նախագիծն ունի թերություններ, և մենք պատրաստվում ենք առաջարկություններ տալ: Օրինակ՝ մենք կարծում ենք, որ 25 մլն դրամի շեմը շատ ցածր է. պետական ռեսուրսներ պետք է ծախսվեն, և պարզվի, որ կամ կար, կամ չկար: Հիմա ես առաջարկում եմ 25 մլն-անոց շեմը դարձնել 50 մլն». մարտի 4-ին ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օրենքի թիրախում են կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները: Այն թույլ է տալիս բռնագանձել նախագծով նախատեսված էական ծավալներով, այն է՝ 25 մլն դրամը գերազանցող գույքը, որի ձեռքբեումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: «Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմից հերքվել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ»,- մանրամասնեց նախարարը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժը պետք է երաշխիքներ տա, որ մեխանիզմը քաղաքական գործիք չի դառնա: Նա հայտնեց նաև, որ անցումային արդարադատության համատեքստում միանշանակ է, որ թալանը պետք է վերադարձվի: Սակայն մեխանիզմը չպետք է դառնա վհուկների որսի գործիք:

3731 | 0
Facebook