Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի պաշտոնյան մահացել է #COVID_19 կորոնավիրուսից

15:05, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Իրանցի պաշտոնյան մահացել է #COVID_19 կորոնավիրուսից

Իրանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է բարձրաստիճան պաշտոնյա Մոհամմադ Միրմոհամմադին, ով հանդիսանում էր Գերագույն առաջնորդի՝ Ալի Խամենեիի խորհրդականը և Նպատակահարմարության խորհրդի գլխավոր անդամը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Իրանը կորոնավիրուսի համաճարակից առավել տուժած երկրներից մեկն է:

Ըստ Իրանի կողմից ներկայացված տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ (ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 210 մարդ), մոտ 400 քաղաքացի վարակվել է նոր տեսակի վիրուսով: Վարակվածների թվում են երկրի փոխնախագահը, առողջապահության փոխնախարարը, հինգ խորհրդարանական:

Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

13696 | 0
Facebook