Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա մինչև հիմա ինչո՞ւ են մեր առաջարկներով առաջնորդվում». Դավիթ Սանասարյանը՝ մեղադրող դատախազին

14:45, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
«Բա մինչև հիմա ինչո՞ւ են մեր առաջարկներով առաջնորդվում». Դավիթ Սանասարյանը՝ մեղադրող դատախազին

«Եթե ՊՎԾ-ի առաջարկը նրա համար էր, որ ՊՎԾ աշխատողի կազմակերպությունը շահեր, բա մինչև հիմա ինչո՞ւ են մեր առաջարկներով առաջնորդվում, ինչո՞ւ չեն փոխել: Կարող եք դա հարցնել առողջապահության նախարարությանը: Մեր առաջարկը համապատասխանում է «Գնումների մասին» օրենքին, այսինքն՝ մրցակցայնություն է ապահովում, և ես դրանով եմ առաջնորդվել, առաջարկել եմ բժշկական կենտրոններին». փետրվարի 27-ի դատական նիստի ընդմիջմանն ասաց լիազորությունները կասեցրած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով նիստում մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի այն խոսքին, թե անհրաժեշտ սարքավորումների ձեռբերելու գնման գործընթացում տեխնիկական չափորոշիչներ են փոխվել: Դրա նապատակը եղել է այն, որ շահեկան դիրքում հայտնվի ՊՎԾ աշխատող Սամվել Ադյանի հետ առնչություն ունեցող «Զորաշեն» ընկերությունը:

Դ. Սանասարյանը պնդեց, որ իր նպատակը եղել է բացառապես օրենքի տառն ապահովելը, և ինքը որևէ մեկին պատժելու խնդիր չի ունեցել:

4024 | 0
Facebook