Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետն ու նախարարը՝ կորոնավիրուսի մասին

11:20, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Վարչապետն ու նախարարը՝ կորոնավիրուսի մասին

«Իրանում վերջին տվյալներով ունենք 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով, Վրաստանում՝ 1 դեպք: Վերջինի հետ շփված անձանց մոտ տեստը բացասական է ցույց տվել, բայց մեկուսացվել են, այսինքն վարակի լոկալ դեպք չկա»,- Կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հնարավոր ամեն ինչ արվում է՝ վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Այսինքն կարող ենք արձանագրել, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են ու ՀՀ-ն ապրում է իր բնականոն կյանքով, իհարկե հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, կհանրայնացվի: Բացառվում է, որ լինի տեղեկատվություն ու ՀՀ կառավարությունն այն թաքցնի հանրությունից»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Եթե այնուամենայնիվ կորոնավիրուսը ներթափանցի Հայաստան, ունենք հատուկ վայրեր, որտեղ կարանտին կարող է անցկացվել ու բուժում: Կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով իրականացված են»,- շարունակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վարչապետն ու նախարարը՝ կորոնավիրուսի մասին
12490 | 0
Facebook