Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս ո՞ւր ենք հասել». Արմեն Դուլյան

10:15, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
«Էս ո՞ւր ենք հասել». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ուր ենք հասել...

Ուրեմն` այդ «Գարուն» գործակալությունը, որը պարզապես գողացել է 91-ի «Այո»-ի լոգոն, հայտարարություն է տարածել, որտեղ ասված է՝ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը»... Պատկերացնո՞ւմ եք... Ոչ թե իշխող ուժն է ասում, որ ինքը շարունակելու է օգտագործել վիճահարույց լոգոն, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու... Ու իշխող ուժը ձեն-ծպտուն չի հանում... Լավ, կներեք, բայց էս ուր ենք հասել... Երևի սա վերջն է...»:

6670 | 2
Facebook