Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Մայիլյանն այսօր կդառնար 42 տարեկան

10:30, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Մայիլյանն այսօր կդառնար 42 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, մայոր Հովսեփ Մայիլյանի ծննդյան օրն է. նա կդառնար 42 տարեկան։

Հովսեփը զոհվեց ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից, երբ հրետակոծության պայմաններում փորձել է տանկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի։

Հովսեփ Մայիլյանը Արցախի Հադրութ քաղաքից էր, ամուսնացած էր, ունի անչափահաս երեք երեխաներ՝ 15-ամյա Հարութը, 11-ամյա Մարինեն ու 2 տարեկան Հայկը:

Հովսեփը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

6261 | 0
Facebook