Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին՝ Սիրիայում Թուրքիայի դեմ զենք օգտագործելու համար

20:35, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
ՌԴ ՊՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին՝ Սիրիայում Թուրքիայի դեմ զենք օգտագործելու համար

Սիրիայում գրոհայինները թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ օգտագործում են այն զինամթերքը, որն ԱՄՆ-ի «անմիջական մասնակցությամբ» Իրաքից Սիրիայի հյուսիս-արևելք է ներմուծվում։ Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը, հայտնում է ТАСС-ը:

Ըստ նրա՝ հունվարից ի վեր Իրաքից Սիրիա է ժամանել, ընդհանուր առմամբ՝ 13 ռազմական շարասյուն, որը կազմված է եղել ավելի քան 80 միավոր զրահատեխնիկայից, 300 բեռնատարից, որոնք տեղափոխել են զինամթերք և այլ զինատեսակներ: «Տարածաշրջանում ամերիկյան զորքերի հրամանատարությունն ինտենսիվորեն զինում է Սիրիայի հյուսիսային տարածքները»,- հայտարարել է Ժուրավլյովը:

8288 | 0
Facebook