Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.

Համացանց

Շները հարձակվում են մանկապարտեզ ու դպրոց գնացող երեխաների վրա. ծնողների ահազանգն անտեսվում է

20:45, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Շները հարձակվում են մանկապարտեզ ու դպրոց գնացող երեխաների վրա. ծնողների ահազանգն անտեսվում է

Օգտատեր Մանրինե Օհանջանյանը գրում է. «Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ՝ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2, հունվարի 24-ի դեպք):

Կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1, հունվարի 14-ի դեպք):
Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ՝ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»

Նա նաև տեղեկացնում է, որ ում նամակ է գրում այս հարցի շուրջ, միանգամից տալիս են թափառող շներով զբաղվող բաժնի համարը։ «Այսինքն, մի հատ զանգում ես ու վե՞րջ, այդ հարցը լուծվում է։ Բա էդ դեպքում այդքան ծնողների զանգերից հետո ինչի չի լուծվել, որ մինչ օրս դեռ հարձակվում են երեխաների ու բնակիչների վրա։ Քաղաքապետը, առողջապահության նախարարը, բոլորը միայն մեկ հեռախոսահամար տալով են ինձ փորձում օգնել, պատկերացնում ե՞ք»:

Գրառման մեկնաբանություններում բազմաթիվ ծնողներ ևս բողոքում են դպրոցների ու մանկապարտեզների տարածքում թափառող շների ոհմակների առկայությունից, որոնք պարբերաբար հարձակվում են երեխաների վրա:

Շների ոհմակը՝ Կենտրոն համայնքի խաղահրապարակում
Շների ոհմակը՝ Կենտրոն համայնքի խաղահրապարակում
Շների ոհմակը՝ ՀԱԹ-ում
Շների ոհմակը՝ ՀԱԹ-ում
Շների ոհմակ
Շների ոհմակ
Շների ոհմակ
Շների ոհմակ
Մի քանի երեխայի կծած շունը
Մի քանի երեխայի կծած շունը
Մարինե Օհանջանյանի գրառումը
Մարինե Օհանջանյանի գրառումը

| | |
14679 | 1
Facebook
COMMENT.am