Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ

15:15, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ

Բաքվում հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ ձերբակալվել են քաղաքական հայտնի գործիչներ և թեկնածուներ, այդ թվում՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին և հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:

Հանրահավաքից առաջ տասնյակ ոստիկաններ ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր փորձել են մասնակցել ցույցերին։

Ներքին գործերի նախարարությունը BBC-ին հայտնել է, որ ձերբակալվածներ չկան, կան միայն «հանրահավաքներից հեռացվածներ»:
     Ակցիայի մասնակիցներին ավտոբուսներով դուրս են բերել մայրաքաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ «Թուրան» գործակալության` ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել, հայտնում է «Кавказский узел»-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 55 մարդ, բոլոր նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հետ:

Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ
7235 | 1
Facebook