Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանեցյանի կուսակցությունը՝ ընդդիմություն Փաշինյանի կառավարությանը․ #Интерфакс

16:05, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Վանեցյանի կուսակցությունը՝ ընդդիմություն Փաշինյանի կառավարությանը․ #Интерфакс

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс գործակալությանը։ Վանեցյանը նշել է, որ քաղաքական նոր կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: «Քաղաքական նոր ուժը լինելու է կենտրոնամետ, աջակողմյան կենտրոնամետ ուժ: Այս պահին ընթանում է համախոհների և հնարավոր գործընկերների հետ խորհրդատվությունների գործընթացը, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք ծրագրային կետերն ու հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»,- հայտարարել է Վանեցյանը:
     Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում առաջացել են շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան թավշյա հեղափոխության ծրագրերից:

Հիշեցնենք, օրեր առաջ MAMUL.am-ն իր՝ «Ռուսական КГБ-ն և նրա ռուսահայ ներկայացուցիչները կֆինանսավորեն Արթուր Վանեցյանի հիմնադրամը» հրապարակմամբ անդրադարձել էր Արթուր Վանեցյանի գործունեությանը:

12184 | 7
Facebook