Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նկարներ՝ վիրակապերի վրա. վիրաբույժն իր փոքրիկ պացիենտներին ուրախացնելու եղանակը գտել է

10:05, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
Նկարներ՝ վիրակապերի վրա. վիրաբույժն իր փոքրիկ պացիենտներին ուրախացնելու եղանակը գտել է

Մանկական վիրաբույժ Ռոբերթ Փերին, ով աշխատում է ԱՄՆ Օհայո նահանգի Աքրոնի մանկական հոսպիտալում, հայտնի է դարձել շնորհիվ իր արտասովոր վերաբերմունքի՝ վիրահատված երեխաների նկատմամբ: Նա իր փոքրիկ պացիենտներին անսահման ուրախություն է պարգևում՝ նրանց վիրակապերի վրա մանկական մուլտհերոսների պատկերներ կամ սպորտային ակումբների նշաններ նկարելով: Ի դեպ, նա վիրահատությունից առաջ նախապես պայմանավորվում է երեխաների հետ, թե ինչ նկար են ուզում տեսնել իրենց վիրակապի վրա: Սա անսահման ուրախություն է պատճառում նրանց: «Նկարներն ինձնից խլում են 5 րոպե, սակայն դրանց տված օգուտն անհամեմատ մեծ է: Երեխաները խանդավառվում են, մոռանում վիրահատության, հետվիրահատական սպիների մասին, վերականգնման փուլն անհամեմատ հեշտ է ընթանում»,- ասում է վիրաբույժը:

45163 | 0
Facebook