Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեղագործական ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ աճել են

21:10, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
Դեղագործական ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ աճել են

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը միջազգային մակարդակի արտակարգ իրավիճակ ճանաչեց, և այս հայտարարությունից հետո շատ դեղագործական ընկերությունների բաժնետոմսերի գները

կտրուկ ավելացան։ ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակ ճանաչված հիվանդության բռնկումը համարվում է «արտակարգ իրադարձություն, որոնք այլ պետությունների առողջապահության ոլորտում որևէ ռիսկ կարող են ներկայացնել» և «պահանջում են միջազգային համայնքի համակարգված գործողություներ»։
     Առավել մեծ թվով ավելացել են դիմակների և քիմիական պաշտպանության միջոցների արտադրողների բաժնետոմսերի արժեքը։ Գրանցվել է հետևյալ դեղագործական խոշորագույն ընկերությունների՝ Allied Healthcare (+27%), Lakeland Industries (+5,18%), Alpha Pro Tech (+5%), 3M (+1,57%) բաժնետոմսերի աճ։
     Նաև, գնանշումների աճ տեղի է ունեցել բիոինֆորմատիկայի ոլորտում աշխատող ընկերությունների բաժնետոմսերի հետ, որոնք արտադրում են հակավիրուսային դեղեր և պատվաստանյութեր։ Խոշորագույնների ցանկում են Vir Biotechnology(+4.72%), Novavax (2,34%):

5438 | 0
Facebook