Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քոչարյանն անհավասար պայմաններում է». Սեյրան Օհանյան

00:55, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
«Քոչարյանն անհավասար պայմաններում է». Սեյրան Օհանյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, անդրադարձել է Արցախյան ազատամարտին՝ հիշելով դրվագներ բուն ռազմական գործողությունից:

Անդրադառնալով ներկայիս ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ այն մարդկանց, ովքեր գործունեություն են ծավալել Արցախյան շարժման գործում և այժմ դատական գործերով են անցնում, Օհանյանն ասել է. «Այսօր շատ մարդիկ անցնում են քրեական տարբեր գործերով: Հերոսների հարցում պետք է շատ զգույշ արվեն ձևակերպումները. այդուհանդերձ, գոյություն ունի անմեղության կանխավարկած: Մանվել Գրիգորյանն, օրինակ, Արցախում հերոսացել է, եթե նա առողջական խնդիրներ ունի, ի՞նչն է խանգարում, որ նա տանը բուժում ստանա՝ միաժամանակ մասնակցի նաև դատական գործընթացներին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պետականաշինության գործում մեծ դերակատարություն և ներդրում են ունեցել ՀՀ երեք նախագահները և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Դեմ եմ, որ պետության 2-րդ նախագահը ընդգրկված լինելով «Մարտի 1»-ի գործում, անհավասար պայմաններում լինի: Ինքը կարող է ազատ լինել և մասնակցել այդ դատավարություններին, ինքը չի կարող խոչընդոտել: Այսքան ես մասնակցում եմ նիստերին, իր կողմից, կամ թեկուզ իմ կողմից, շուրջ 800 վկա կա, թող նրանցից մեկն ասի, որ իմ կամ Քոչարյանի կողմից ինչ-որ մեկը զանգած լինի, ասի, որ ինչ-որ մի բան փոխի. էն մարդը հո իր հրամանագիրը չի՞ փոխելու»:

Օհանյանը եթերի ընթացքում խուսափել է խոսել ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քոչարյանն անհավասար պայմաններում է». Սեյրան Օհանյան
6494 | 0
Facebook