Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու». Արման Աբովյան

22:30, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
«Հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան. յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու, շշշշաաատտտտ լուրջ։
     Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը, չնայած ենթադրություններ, իհարկե, կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը «հանրային պահանջ է»։
     Ախր «հանրային պահանջի» թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար»:

6605 | 0
Facebook