Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամից հատկացրել է հինգ միլիոն դոլար՝ Չինաստանին աջակցելու համար, գրում է China Daily թերթը:
Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը, հրապարակման համաձայն, ակտիվորեն համագործակցում է չինացի գործընկերների` մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են թոքաբորբի դեմ պայքարում: Հատկացված միջոցները կօգտագործվեն ինչպես վարակված անձանց հայտնաբերելու, նրանց կարանտինային գոտի տեղափոխման և բուժման, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված հայտնաբերման համար: