Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին խոստացել է Կլիչկոյին ազատել պաշտոնից

13:30, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Զելենսկին խոստացել է Կլիչկոյին ազատել պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ կստորագրի Կիևի քաղաքային պետական կառավարման ղեկավարի պաշտոնից Վիտալի Կլիչկոյին ազատելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է ուկրաինական kordon.org.ua լրատվական կայքը, որը հրապարակել է Զելենսկու զրույցի տեսանյութը հասարակության անդամների հետ:

Կայքը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել հունվարի 19-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում, որտեղ նա դիմավորել է ինքնաթիռը, որը հայրենիք էր տեղափոխում Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները:

7969 | 0
Facebook