Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական ավիաբազան օդային հարձակման է ենթարկվել

15:15, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Սիրիական ավիաբազան օդային հարձակման է ենթարկվել

Սիրիական պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Հոմսի նահանգում Սիրիայի կառավարական ուժերին պատկանող T4 ավիաբազան հարձակման է ենթարկվել:

Տեղեկություններ կան ավիաբազայի տարածքում խոցված հրթիռների և ԱԹՍ-ների մասին:

Սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր են փորձել հրթիռակոծել այս օբյեկտը:

Վերջին տարիներին սիրիական ռազմական հենակետերի վրա նման հարձակումները, որպես կանոն, Իսրայելի կողմից են իրականացվում: Նման դեպքերում թիրախները սովորաբար իրանական ռազմական խորհրդատուներն են կամ Դամասկոսի կողմից պայքարող շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկները:

10138 | 0
Facebook