Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Ծաղկահովիտում ավտովթարի հետևանքով 38-ամյա վարորդը տեղում մահացել է

12:15, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Ծաղկահովիտում ավտովթարի հետևանքով 38-ամյա վարորդը տեղում մահացել է

Հունվարի 11-ին, ժամը 09:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ., ծնված 1982թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ծաղկահովիտում ավտովթարի հետևանքով 38-ամյա վարորդը տեղում մահացել է
| | |
4342 | 0
Facebook