Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

16:10, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
     Ուղերձում ասված է.
     «Մեծարգո՛ Լևոն Հակոբի,
     Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
     Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:
     Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:
     Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

11482 | 0
Facebook