Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2020թ. համար Համաշխարհային բանկը կանխատեսում է տնտեսական աննշան աճ

16:20, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
2020թ. համար Համաշխարհային բանկը կանխատեսում է տնտեսական աննշան աճ

Համաշխարհային բանկի փորձագետները կազմել են 2020թ. տնտեսական զարգացման տեմպերի մասին զեկույց, ըստ որի՝ ակնկալվում է զարգացման տեմպի աննշան աճ:
     Համաշխարհային տնտեսության 2019-ի աճը կազմել էր 2.4%: 2020թ. համար կանխատեսվում է 2.5%, 2021թ՝ 2,6%, 2022-ին՝ 2,7% աճ:
     Առաջադեմ տնտեսություններով երկրների խմբում աճը նախատեսվում է, որ կդանդաղի՝ հասնելով մինչև 1,4%-ի՝ 2020-ի համար (2019-ին այն 1,6% էր):
     Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում 2020թ. տնտեսական աճի տեմպը կնվազի՝ 2.3-ից մինչև 1,8%՝ պարտքերի ավելացման և քաղաքական անորոշ վիճակի պատճառով, ԵՄ երկրների համար՝ 1,1-ից կնվազի 1%՝ «արդյունաբերության ցածր ակտիվության» պատճառով:
     Զեկույցի հեղինակները նշում են, որ տնտեսական աճի տեմպերի վերականգնումն էապես չի նվազեցնի աշխարհում աղքատության մակարդակը, քանի որ մեկ շնչին ընկնող արտադրության աճը կմնա երկարամյա միջին ցուցանիշներից «շատ ավելի ցածր»:

8455 | 0
Facebook