Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ վարչակազմն սկսել է պատժամիջոցներ մշակել Իրաքի դեմ․ #WashingtonPost

12:40, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ վարչակազմն սկսել է պատժամիջոցներ մշակել Իրաքի դեմ․ #WashingtonPost

ԱՄՆ վարչակազմն սկսել է պատժամիջոցներ մշակել Իրաքի նկատմամբ, երբ Բաղդադն ընդունեց երկրում Միացյալ Նահանգների ԶՈւ ներկայության դեմ բանաձևը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։ Մասնավորապես, քննարկվում է, որ ԱՄՆ բիզնես ոլորտի նրեկայացուցիչներին հնարավոր է արգելվի գործունեություն ծավալել Իրաքի գործարար շրջանակների հետ։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բաղդադին սպառնաց տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ, եթե երկիրը թշնամություն ցուցաբերի ԱՄՆ-ի նկատմամբ: Պատժամիջոցների կիրառման դեպքում առաջատար դերը կկատարեն Սպիտակ տունը և ԱՄՆ գանձարանը: «Նման քայլերը շատ անսովոր գործողություն կլինեն դաշնակցի դեմ, որին ԱՄՆ-ն աջակցել է գրեթե 20 տարի և Իրաքի վրա ծախսվել է հարյուր միլիարդավոր դոլարներ»,- նշում է պարբերականը:

9118 | 1
Facebook