Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Chevron նավթագազային ընկերությունն Իրաքից դուրս է բերել իր աշխատակիցներին. #CNN

11:00, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Chevron նավթագազային ընկերությունն Իրաքից դուրս է բերել իր աշխատակիցներին. #CNN

Ամերիկյան Chevron Corp նավթագազային ընկերությունը դուրս է բերել իր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության լարվածության ֆոնին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության մամլո քարտուղարին։ «Մեր աշխատակիցների և հաստատությունների անվտանգության ապահովումը Chevron-ի գերակայությունն է»,- նշել է նա: Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցչի հայտարարության մեջ չի նշվում Իրաքյան Քրդստանում տեղակայված օբյեկտներից տարհանված ամերիկացի աշխատակիցների ճշգրիտ թիվը:

Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց, երբ հունվարի 3-ին սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։

7933 | 0
Facebook