Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ցանկանում է տապալել աշխարհի խոշորագույն նավթային գործարքը

21:50, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը ցանկանում է տապալել աշխարհի խոշորագույն նավթային գործարքը

Ռուսաստանը փորձում է խաթարել նավթի համաշխարհային խոշոր գործարքներից մեկը՝ ցանկանալով դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և մի շարք ոչ անդամ պետությունների (ՕՊԵԿ+) համաձայնագրից: Իշխանությունները մտադրություն ունեն այս հարցը շուտափույթ քննարկման դնելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ «Россия 24»-ին տված հարցազրույցում:
     Ըստ Էներգետիկայի նախարարության ղեկավարի՝ գործարքը ՕՊԵԿ+-ի հետ արդյունավետ է, բայց ոչ մշտական: Անհրաժեշտ է մտածել Ռուսաստանի՝ պայմանագրից դուրս գալու մասին՝ «շուկայի մասնաբաժինը պահպանելու համար, որպեսզի մեր ընկերությունները կարողանան ապահովել և իրականացնել խոստումնալից ծրագրեր»:

2017 թվականից ի վեր, նավթի գների բարձրացման շնորհիվ, Ռուսաստանի բյուջեն ստացել է մոտ 6,2 տրիլիոն ռուբլի եկամուտ:

2016 թվականին ՕՊԵԿ-ի անդամ երկրները և կազմակերպության սահմաններից դուրս գտնվող երկրները պայմանավորվել էին 2017 թվականից կրճատել արտահանումը, իսկ պայմանագիրը բազմիցս երկարաձգվել էր:

11685 | 0
Facebook